Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթոլոգ

Yell.am

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
05.11.2026

Նկարագրություն


YELL.am-ը փնտրում է մարքեթոլոգ՝ հաճախորդների հետ կապի և սպասարկման բաժնում։

Պաշտոնի հիմնական նպատակն է սպասարկել YELL.am-ի գործող հաճախորդներին, ապահովել նրանց տրամադրած նյութերի ճիշտ և արդյունավետ ներկայացումը YELL-ի թվային հարթակներում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և հետևել հաճախորդների էջերի արդյունավետությանը։

Մասնագետը պետք է կարողանա հասկանալ հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները, ճիշտ կազմակերպել տրամադրված նյութերը և ապահովել դրանց պատշաճ ներկայացումը YELL-ի հարթակներում։

իմնական պարտականություններ

  • Հաճախորդների հետ ամենօրյա հաղորդակցություն և սպասարկում,

  • հաճախորդներից տեքստային, լուսանկարային և տեսանյութերի նյութերի ստացում, մշակում և համակարգում,

  • YELL.am կայքում ընկերությունների էջերի բովանդակության տեղադրում, խմբագրում և թարմացում,

  • ծառայությունների, ապրանքների, հատուկ առաջարկների և այլ հրապարակումների տեղադրում,

  • Facebook և YELL-ի այլ թվային հարթակներում հրապարակումների իրականացում,

  • հաճախորդի YELL.am էջի դիտումների, ակտիվության և ընդհանուր արդյունավետության վերլուծություն,

  • էջերի և հրապարակումների բարելավման առաջարկների ներկայացում,

  • հաճախորդի գործունեության ուսումնասիրություն և համապատասխան կատեգորիաների, ծառայությունների ու բանալի բառերի ընտրություն,

  • SEO-ի հիմնական սկզբունքների կիրառում YELL.am էջերի բովանդակության մշակման ընթացքում,

  • AI գործիքների կիրառում՝ նյութերի մշակման, խմբագրման, վերլուծության և աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացման համար,

  • համագործակցություն վաճառքի, SMM, դիզայնի և տեխնիկական թիմերի հետ։

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ

  • Թվային մարքեթինգի հիմնական սկզբունքների իմացություն,

  • Facebook և Instagram հարթակների հետ աշխատելու հմտություն,

  • բովանդակություն խմբագրելու և համակարգելու կարողություն,

  • գրագետ հայերեն գրավոր և բանավոր խոսք,

  • ցանկալի է ռուսերենի և անգլերենի իմացություն,

  • SEO-ի վերաբերյալ հիմնական գիտելիքներ,

  • AI գործիքների, մասնավորապես ChatGPT-ի և նմանատիպ հարթակների կիրառման հմտություն,

  • հաճախորդների հետ ճիշտ և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,

  • տվյալների և էջերի արդյունավետության վերլուծության հմտություն,

  • համակարգչային և առցանց գործիքների հետ արագ աշխատելու ունակություն։

Անձնական հատկանիշներ

Փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և կազմակերպված մասնագետի, ով կարող է միաժամանակ աշխատել հաճախորդների հոսքի հետ, ուշադրություն դարձնել մանրուքներին և ապահովել հաճախորդների նյութերի ժամանակին ու ճիշտ հրապարակումը։

(դիտարկում ենք միայն հեռակա կրթաձևով սովորող կամ ավարտական կուրսերի ուսանողներ)

Հավելյալ նշումներ

Աշխատանքը գրասենյակային է։

Աշխատում ենք շաբաթական 6 օր։
Աշխատավարձը 150000 սկած աճող

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
8778

YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։

Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:

Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում