Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթոլոգ

Yell.am

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
08.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք հմուտ մարքեթոլոգի, ով կզբաղվի YELL.am կայքի հաճախորդների հետ բանակցություններով, հաճախորդների կարիքների բացահայտմամբ, համագործակցության արդյունավետության քննարկմամբ և պայմանագրերի պահպանմամբ։

Մասնագետի հիմնական նպատակն է բարձրացնել հաճախորդների հավատարմությունը, ներկայացնել համագործակցության արդյունքները, առաջարկել բարելավման լուծումներ և ապահովել երկարաժամկետ գործակցություն։

Պարտականություններ

  • Հանդիպել և բանակցել YELL.am-ի գործող հաճախորդների հետ։
  • Քննարկել համագործակցության ընթացքը, արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները։
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան մարքեթինգային լուծումներ։
  • Աշխատել հաճախորդների հավատարմության բարձրացման և պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ։
  • Պահպանել վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
  • Պատրաստել առաջարկներ, հետևել պայմանավորվածությունների կատարմանը և համագործակցել թիմի հետ։
  • Համագործակցել վաճառքի բաժնի հետ՝ հաճախորդների հետ աշխատանքը համակարգելու, վաճառքների արդյունավետությունը բարձրացնելու և պայմանագրերի պահպանման արդյունքները բարելավելու նպատակով։

Պահանջներ

  • համապատասխան կրթություն
  • աշխատանքային փորձ 2+ տարի մարքեթինգի ոլորտում
  • SEO-ի սկզբունքների, որոնողական համակարգերում տեսանելիության բարձրացման և բովանդակության օպտիմալացման հիմնական գիտելիքների տիրապետում։
  • Թվային մարքեթինգի այլ գործիքների տիրապետչում

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձը ֆիքսված, հարկերը հանած՝ 300000 ՀՀ դրամ
  • Խաչաձև վաճառքներից 10%

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Աշխատանքը վեցօրյա է
  • Մեքենայի առկայությունը իկդիտարկվի որպես առավելություն (վառելիքի ծախսը փոխհատուցվում է)

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
8778

YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։

Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:

Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում