Մարքեթոլոգ
Լավ Ավտո
Նկարագրություն
"Հույս Մոտոր ՍՊԸ" կազմակերպությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող մարքեթոլոգ, ով կզբաղվի կազմակերպության ամբողջ մարքեթինգային գործունեությամբ։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
- Բովանդակության ստեղծման կազմակերպում
- Գովազդային և բրենդավորված նյութերի մշակման և վերահսկման կազմակերպում
- Վաճառքի խթանման գործիքների ներդրում
- Բրենդինգի զարգացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ պարտադիր
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- Թվային մարքեթինգի գործիքների իմացություն
- Ստեղծագործ և ռազմավարական մտածողություն
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00 - 19։00,շաբաթ օրը՝ 10։00 - 14։00
- Աշխատանքային հասցե՝Չարենց փողոց 90/9
- Աշխատավարձը՝ բարձր, պայմանագրային
Կդիտարկվեն միայն լուսանկարով CV-ներ
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։