
Մարքեթոլոգ
Օլիմպավան ՍՊԸ
Նկարագրություն
🚀 Մարքեթոլոգի թափուր հաստիք Օլիմպավանում։
Ստեղծագործ ես, նորարար, սիրում ես մարտահրավերներ ու հետաքրքիր գաղափարներ ունես❓
Ուրեմն սա հենց ՔԵԶ համար է։
Միացիր Օլիմպավան սպորտային ակումբի թիմին և դարձրու քո գաղափարները իրականություն՝ միասին ստեղծելով տարբերվող ու արդյունավետ մարքեթինգային արշավներ։
📌 Քո հիմնական առաքելությունները կլինեն
- Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն՝ ակումբի բրենդը զարգացնելու և շուկայում ամրապնդելու համար,
- Պլանավորել վաճառքի խթանման ու գովազդային արշավներ,
- Կառավարել թիմային աշխատանքը՝ ապահովելով գործառույթների արդյունավետ իրականացումը,
- Իրականացնել նաև այլ գործառույթներ՝ ըստ պաշտոնի բնույթի։
📋 Ի՞նչ ենք փնտրում քո մեջ
- Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ,
- Ստեղծագործական և կազմակերպչական մտածելակերպ,
- Թիմում աշխատելու և ղեկավարելու ունակություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարում և բարձր պատասխանատվության զգացում։
💡 Ինչո՞ւ հենց Օլիմպավան❓
- Աշխատանքը ճկուն գրաֆիկով է՝ հարմարեցված քո առօրյային,
- Աշխատավարձը սկսում է 250,000 դրամից, բայց քո արդյունքներից է կախված նաև ավելին,
- Մեր աշխատակիցները անվճար օգտվում են Օլիմպավանի սպորտային ակումբի բոլոր ծառայություններից,
- Աշխատողների ընտանիքի անդամները ստանում են հատուկ զեղչեր՝ առողջ և ակտիվ ապրելակերպն ընտանիքի համար դարձնելով ավելի հասանելի։
💬 Եթե պատրաստ ես լինել մի վայրում, որտեղ քո գաղափարները կարևոր են ու իրականություն են դառնում՝
ուղարկիր քո CV-ին հիմա։