Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթոլոգ

Կալիբրի Գրուպ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ` 19.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական մինչև 350,000
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:

Մենք փնտրում ենք մարքեթինգի պատասխանատուի, ով կմշակի և կհամակարգի ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, ապահովելով բրենդի ճանաչելիության աճը, որակյալ հաճախորդների ներգրավումը և վաճառքների խթանումը։ Այս պաշտոնը ներառում է նաև մարքեթինգային արշավների պլանավորում, տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում և թիմի աշխատանքների արդյունավետ կազմակերպում, որպեսզի ընկերությունը կարողանա վաճառել ավելի թանկ, ավելի շատ, ավելի շատ մարդկանց։ Մարքեթինգի պատասխանատուն ապահովում է, որ մարքեթինգային բոլոր գործողությունները իրականացվեն համակարգված, նպատակային և վաճառքի բաժնի հետ համատեղ՝ հասնելով առավելագույն արդյունքի։

Հաստիքի արդյունքը ՝ Հստակ մշակված և իրականացված մարքեթինգային ռազմավարություն, որը ապահովում է ընկերության կայուն զարգացում և շուկայում ուժեղ դիրքավորում։

Պարտականություններ

  • Մարքեթինգի բաժնի երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարության մշակում հիմնված բիզնեսի ռամավարության, թրենդների, մրացիկցների, և հաճախորդների վերլուծության վրա,
  • Վերլուծել մրցակիցներին, նրանց գործողությունները, ուժեղ և թույլ կողմերը, բիզնես և մարքեթինգային գործողությունները,
  • CJM – Customer Journey Map ստեղծում,
  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում, բաշխում և արդյունավետ կառավարում,
  • Կառավարել բրենդինգը, գովազդային արշավները, PR-ը, կոնտենտ մարքեթինգը և SEO-ն,
  • Պլանավորել և վերահսկել մարքեթինգային բյուջեն, օպտիմալացնել ծախսերն ու գործընթացները,
  • Կիրառել թվային մարքեթինգի գործիքներ, վերլուծել և բարելավել մարքեթինգային funnels-ը,
  • Կազմել հաշվետվություններ, վերլուծել արդյունքները և զեկուցել վերադասին։

Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք՝

  • Ունեք մարքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3-5 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Կարող եք մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն ՝ օգտագործելով թվային մարքեթինգի գործիքներ (SMM, գովազդային արշավներ),
  • Գիտեք, ինչպես կառավարել բրենդը, PR-ը և կոնտենտ-մարքեթինգը,
  • Ունեք վերլուծական մտածողություն և կարող եք ուսումնասիրել վիճակագրական տվյալներ ու պատրաստել հաշվետվություններ,
  • Ունեք կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, պատրաստ եք համագործակցել տարբեր բաժինների հետ,
  • Կարողանում եք արագ և արդյունավետ լուծել խնդիրներ, կայացնել կարևոր որոշումներ,
  • Պատասխանատու եք, նախաձեռնող, ստեղծարար և կարողանում եք արդյունավետ կառավարել ժամանակը։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբ․՝ 10։00-19։00,
  • Աշխատավարձի չափը կախված է թեկնածուի փորձառությունից, որակավորումից և այլ գործոններից,
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։

Բոնուսներ

  • Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
  • Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
  • Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
  • Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։

Եթե այս նկարագրությունը համապատասխանում է Ձեզ, ապա մենք սպասում ենք ձեր դիմումին!

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում