
Մարքեթոլոգ
Լեյդի - Զոն
Նկարագրություն
Lady Zone ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարքեթոլոգի (իգական սեռի ներկայացուցիչ)
Պարտականություններ
- Մտածել նոր հարթակներ գովազդային արշավներ իրականացնելու համար
- Մարքեթինգային պլանի մշակում
- Դիրքավորում (B2B, B2C)
- Տնտեսական ցուցանիշներ (վաճառք, մ/մ, շահութաբերություն, շուկայի մասնաբաժին, բաշխում և այլն)
- Վիճակագրական հետազոտության մեթոդներ և ընթացակարգեր
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Մրցակիցների ուսումնասիրություն, վերլուծություն
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Մարքեթինգի մասնագետը ներգրավված է մարքեթինգային պլանի ստեղծման մեջ, ինչի վերջնական նպատակը ընկերության շահույթը բարձրացնելն է։ Նա օգտագործում է շուկայավարման գործիքներ հետազոտության և վերլուծության համար, հավաքում և վերլուծում է տվյալներ մրցակիցների, գործընկերների, հաճախորդների և թիրախային շուկաների մասին, կազմում է վերլուծական հաշվետվություններ, մշակում է գովազդային, տեղեկատվական և մարքեթինգային նյութեր, վարում է հաշվետվություններ մարքեթինգային գործունեության վերաբերյալ և այլն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վերլուծական և պլանավորման հմտություններ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Մաքեթինգի պրոֆեսիոնալ հմտություններ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում առնվազն 3 տարի
- Մարքեթինգային և գովազդային գործունեություն
- Թիրախավորել գովազդները
- Մեդիա պլանավորում
- Աշխատեք սոցիալական ցանցերում Instagram-ը, Facebook-ը, TikTok-ն հարթակներ են, որտեղ յուրաքանչյուր թվային մարքեթինգի մասնագետ պետք է զգա իրեն՝ ինչպես ձուկը ջրում։ Կարողանալ գրագետ կառուցել մարքեթինգային ռազմավարություններ՝ հաշվի առնելով սոցիալական հարթակների առանձնահատկությունները, նշանակում է զգալ և հասկանալ ապրանքանիշի լսարանը, նրա տրամադրությունն ու կարիքները։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր 10։00 - 19։00
Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը: