Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
24.02.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կոնցեռն Էներգոմաշը աշխատանքի է հրավիրում մարքեթոլոգի, ով կօգնի հայաստանյան առողջապահական ոլորտի մասնագետներին փոխանցել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու գիտելիքները։ Եթե ունես փորձ մարքեթինգի ոլորտում, ունես բժշկական կրթություն և ցանկանում ես ունենալ քո ներդրումը այս գործընթացում, մենք սպասում ենք հենց քեզ։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Բժշկական լաբորատոր ապրանքների ուսումնասիրում և ներկայացում
  • Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում
  • Արտասահմանյան գործընկերների հետ նամակագրության վարում
  • Սեմինարների, միջոցառումների, կոնֆերանսների և պրեզենտացիաների կազմակերպում/վարում
  • Բժիշկների և լաբորատորիաների մասնագետների հետ պարբերաբար հանդիպում
  • ասնագիտական նյութերի թարգմանում, կազմում
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջներ

  • Կրթությունը՝ բժշկական որևէ ոլորտում
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն, մասնավորապես MS Power Point
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Սթրեսակայունություն, ինքնատիրապետում
  • Կոնֆլիկտի կառավարման հմտություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի

Ընկերության մասին
address
Հասցե
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում