
Մարքեթինգի պատասխանատու
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմն է հրավիրում համալրելու արդյունամետ, կրեատիվ և նպատակասլաց SMM և մարքեթինգի մասնագետի։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարության մշակում` հաշվի առնելով կազմակերպության առկա խնդիրները և նպատակները
- Շուկայի, ոլորտի և հաճախորդների կարիքների մշտական ուսումնասիրում
- Համագործակցություն ապահովում արտաքին գործընկերների հետ
- Կազմակերպության բոլոր ուղիներով մարքեթինգի իրականացում
- Սոց․ հարթակների վարում, կառավարում (Instagram, Facebook, Tiktok, Youtube, LinkedIn)
- Story-ների և Reels-երի նկարահանում, հրապարակում
- Նկարահանվել գովազդային հոլովակներում(reel)
- Գովազդային արշավների իրականացում
- Գեղեցիկ և կրեատիվ վիզուալ կոնտենտի ստեղծում (հրապարակումներ, արտաքին գովազդ, բուկլետ, ֆլայեր, այցեքարտ և ալն)
- Digital մարքեթինգ
- Արդյունքների վերլուծություն
- Կայքի և СRM հետ աշխատանք
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Մարքեթինգային կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Մարքեթինգի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային համապատասխան փորձը պարտադիր է
- Պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցում
- Հայերենի, ռուսերենի և անգլերեն լեզուների իմացություն
- Copywriting
- Reel making
- Digital marketing
- Idea generation
- Թիրախավորում
- Հանրային խոսքի հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00 Շաբաթ՝ 10։00-18։00:
Ամսվա մեջ 6 հանգստյան օր։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) և պորտֆոլիոն նշված էլ.հասցեին։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։