Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի պատասխանատու

Կալիբրի Գրուպ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
13.06.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմն է հրավիրում համալրելու արդյունամետ, կրեատիվ և նպատակասլաց SMM և մարքեթինգի մասնագետի։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության մշակում` հաշվի առնելով կազմակերպության առկա խնդիրները և նպատակները
  • Շուկայի, ոլորտի և հաճախորդների կարիքների մշտական ուսումնասիրում
  • Համագործակցություն ապահովում արտաքին գործընկերների հետ
  • Կազմակերպության բոլոր ուղիներով մարքեթինգի իրականացում
  • Սոց․ հարթակների վարում, կառավարում (Instagram, Facebook, Tiktok, Youtube, LinkedIn)
  • Story-ների և Reels-երի նկարահանում, հրապարակում
  • Նկարահանվել գովազդային հոլովակներում(reel)
  • Գովազդային արշավների իրականացում
  • Գեղեցիկ և կրեատիվ վիզուալ կոնտենտի ստեղծում (հրապարակումներ, արտաքին գովազդ, բուկլետ, ֆլայեր, այցեքարտ և ալն)
  • Digital մարքեթինգ
  • Արդյունքների վերլուծություն
  • Կայքի և СRM հետ աշխատանք
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ

Պահանջներ

  • Մարքեթինգային կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Մարքեթինգի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային համապատասխան փորձը պարտադիր է
  • Պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերեն լեզուների իմացություն
  • Copywriting
  • Reel making
  • Digital marketing
  • Idea generation
  • Թիրախավորում
  • Հանրային խոսքի հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00 Շաբաթ՝ 10։00-18։00:

Ամսվա մեջ 6 հանգստյան օր։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) և պորտֆոլիոն նշված էլ.հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում