Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի օգնական (Marketing Assistant)

Լեյդի - Զոն

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 180,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
19.12.2026

Նկարագրություն

Lady Zone-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նախաձեռնող մարքեթինգի օգնականի՝ մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Բլոգերների և ինֆլուենսերների որոնում, կապի հաստատում և համագործակցությունների կազմակերպում։

  • Influencer Marketing արշավների համակարգում՝ բանակցություններից մինչև բովանդակության հրապարակում։

  • Գործընկերների հետ հեռախոսային և գրավոր հաղորդակցություն, հանդիպումների կազմակերպում։

  • Համագործակցության պայմանների քննարկում և բանակցությունների վարում։

  • Գովազդային նախագծերի և մարքեթինգային արշավների կազմակերպչական աջակցություն։

  • Ընթացիկ աշխատանքների վերահսկում և արդյունքների ամփոփում։

Պահանջներ

  • Մարքեթինգի, SMM-ի, PR-ի կամ հարակից ոլորտում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի՝ մինչև 1 տարի կամ ավելի)։

  • Influencer Marketing-ի և սոցիալական հարթակների աշխատանքի իմացություն։

  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ։

  • Գրագետ բանավոր և գրավոր հայերեն։

  • Կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն։

  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք զարգացող և դինամիկ թիմում։

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։

  • Հետաքրքիր մարքեթինգային նախագծերի մասնակցություն։

  • Աշխատավարձ՝ քննարկման արդյունքում։

Ընկերության մասին
address
Հասցե
Ագաթանգեղոսի 6/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում