Մարքեթինգի մենեջեր
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
«Complex Supply» ընկերությունը փնտրում է մարքեթինգի մենեջերի՝ Հայաստանում հաղորդակցման ռազմավարության կառավարման, բրենդի զարգացման և մարքեթինգային գործընթացների համակարգման համար։ Ընկերությունը սրճարաններին, ռեստորաններին, հյուրանոցներին, բուժհաստատություններին, դպրոցներին և ձեռնարկություններին մատակարարում է մեկանգամյա փաթեթավորում, ծախսվող նյութեր և մաքրության համար նախատեսված ապրանքներ։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության արդյունավետ հաղորդակցման ռազմավարությունը Հայաստանում։
- Համակարգել և վերահսկել մարքեթինգային գործակալության աշխատանքը՝ SEO, SMM, Paid Ads և քոփիրայթինգ ուղղություններով։
- Համակարգել և հետևել թվային արշավների արդյունքներին՝ Google Ads, Meta, LinkedIn և Yandex հարթակներում։
- Համակարգել բոլոր մարքեթինգային աշխատանքները՝ կոնտենտ, վիդեո, լուսանկարներ, կատալոգներ և PR։
- Աջակցել նոր լիդերի ներգրավմանը։
- Աշխատել բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։
- Աջակցել վաճառքի թիմերին՝ պատրաստելով շնորհանդեսներ, գովազդային նյութեր և քեյսեր։
- Հետևել և վերլուծել մարքեթինգային հիմնական ցուցանիշները՝ KPI, ROMI, CPL, LTV։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա փորձ B2B մարքեթինգում։ Ցանկալի է փորձ լոգիստիկայի, փաթեթավորման կամ մեծածախ դիստրիբուցիայի ոլորտում։
- Digital մարքեթինգի հիմնական գործիքների իմացություն՝ կոնտեքստային գովազդ, թիրախավորում, CRM և վերլուծություն։
- Փորձ կրեատիվ գաղափարների, կոնտենտի, ֆոտո/վիդեո նյութերի և շնորհանդեսների պատրաստման ոլորտում։
- Ռազմավարական մտածելակերպ և գաղափարները գործնականում իրականացնելու կարողություն։
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ տիրապետում։
- Բարձր ինքնակազմակերպվածություն, նպատակասլացություն և արդյունքի հասնելու ցանկություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։
- Մրցակցային աշխատավարձ։
- Ինքնուրույն աշխատելու ազատություն և աջակցություն կրեատիվ գաղափարների իրականացման գործում։
- Մասնակցություն իրական B2B պրոդուկտի զարգացմանը։
- Հասանելիություն անհրաժեշտ ռեսուրսներին և տեխնիկական գործիքներին։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։