
Մարքեթինգի մասնագետ (SMM, մարքեթինգ) հեռավար
ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ
Նկարագրություն
Վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող, ինչպես նաև ավտոլվացման ծառայություններ մատուցող ընկերությունը փնտրում է SMM մասնագետ։
Պարտականություններ
- Առաջ քաշել գովազդային արդյունավետ գաղափարներ ընկերության ճանաչելիությունը պահպանելու, շուկայում դիրքերը խթանելու համար,
- Ստեղծել հետաքրքիր կոնտենտ և գրագետ կառավարել ընկերության սոցիալական մեդիայի պրոֆիլները՝ Facebook, Instagram, Tik-Tok և լրացուցիչ հնարավոր այլ հարթակներ, որոնք կնպաստեն ընկերության մարքեթինգային նպատակների իրագործմանը,
- Ակտիվացնել թիրախավորված գովազդներ,
- Պատրաստել և տեղադրել Ֆոտոներ և կարճ reel-եր,
- Պահպանել կապը հաճախորդների հետ, գրագետ պատասխանել հարցերին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ որպես մարքեթինգի մասնագետ՝ նվազագույնը 3 տարի,
- Մարքեթինգային համապատասխան գիտելիքներ տվյալ հաստիքը զբաղեցնելու համար,
- Ստեղծարար միտք,
- Հայերեն վարժ, գրագետ խոսք, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հեռավար է։
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)