
Մարքեթինգի Մասնագետ Մերչնդայզեր
«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ
Նկարագրություն
Գրանդ Դիլինգ ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան անձանց՝ մարքեթինգի մասնագետ-մերչնդայզերի թափուր հաստիքի համալրման նպատակով:
Պարտականություններ
- Կատարել շուկայի ուսումնասիրություններ և վերլուծություններ
- Ներկայացնել և ապահովել ապրանքատեսականու առկայությունն ու դասավորվածությունը վաճառակետերում
- Մշակել և ներկայացնել վաճառքների խթանմանն ուղղված մարքեթինգային ծրագրեր
- Անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների ճիշտ և ժամանակին կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի (շուկայաբանություն), տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում
- Աշխատանքային փորձը նմանատիպ բնագավառում կդիտվի որպես առավելություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն
- Բանակցություններ վարելու հմտություն
- Վարորդական իրավուքի առկայությունը կհամարվի առավելություն
«Գրանդ Դիլինգ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող Ընկերություններից մեկը, որը զբաղվում է արտադրանքի մարքեթինգով և վաճառքով։ Այն գործում 2014թ-ից և ունի ավելի քան 400 աշխատակից ք․Երևանում, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում։