Մարքեթինգի մասնագետ
Գոլդշին
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Համապատասխան ոլորտի պարբերական ուսումնասիրություն,
- Շուկայում ընկերության դիրքի, բրենդի առաջխաղացմանն ու հանրայնացմանը ուղղված ռազմավարության մշակում, հնարավորությունների բացահայտում,
- Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում,
- Արտադրանքի կամ ծառայությունների գովազդային արշավի նախագծում` դրանց յուրահատկությունների և որակի առավելությունների մասին սպառողներին տեղեկացնելու նպատակով,
- Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն,
- Կազմակերպության ներկայացվածության, ակտիվության ապահովման համար ընդհանուր ռազմավարության մշակում (այդ թվում նաև սոցիալական մեդիայում՝ էջերի կառավարում),
- Նոր ապրանքի մուտք շուկա. Նախագծել գովազգային գործընթացը, մշակել համապատասխան ռազմավարություն սպառողներին ներկայացնելու համար,
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM),
- Հաշվետվությունների արտահանում, վերլուծություն և ներկայացում ղեկավար անձնակազմին:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն ,
- Աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
- Համակարգչային ծրագրերի իմացություն. /MS Office Word, Excel, PowerPoint, Photoshop, Corel և այլն/,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն (միջազգային շուկան ուսումնասիրելու համար),
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Ստեղծագործական մտածելակերպ,
- Հաղորդակցման հմտություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա գրաֆիկ, 09:00-18:00,շաբաթ 09:00-16:00,
- Աշխատավարձը 400.000 ՀՀ դրամից սկսած/ ֆիքս.+ բոնուս ներառյալ/ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից:
- Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:
- Երևանից տեղափոխություննն ապահովում է ընկերությունը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: