Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

ԷՍՓԻ ՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 100,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

SP NETWORK LLC ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի շուկայի ուսումնասիրությամբ, մարքեթինգային աշխատանքներով և ընկերության առցանց հարթակների զարգացմամբ։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և հաճախորդների պահանջները։
  • Մշակել և առաջարկել մարքեթինգային գաղափարներ։
  • Վարել ընկերության Facebook, Instagram, LinkedIn և այլ սոցիալական էջերը։
  • Պլանավորել և հրապարակել բովանդակություն կայքի և սոցիալական ցանցերի համար։
  • Կազմակերպել գովազդային արշավներ և գնահատել դրանց արդյունքները։
  • Մասնակցել ընկերության բրենդների զարգացման աշխատանքներին։
  • Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ վաճառքների խթանման նպատակով։
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում։
  • Google Workspace (Docs, Sheets), Microsoft Office (Word, Excel, PowerPoint) ծրագրերի լավ իմացություն։
  • Meta Business Suite, Google Ads և Google Analytics-ի տիրապետում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է)։
  • Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն։
  • Համակարգչային ծրագրերի և սոցիալական հարթակների լավ իմացություն։
  • Ստեղծագործ մտածողություն, պատասխանատվություն և նախաձեռնողականություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական աճի հնարավորություն։
  • Հետաքրքիր և բազմազան նախագծեր։
  • Մրցունակ աշխատավարձ։
  • Ընկերական և աջակցող թիմ։

Աշխատանքային օրեր և ժամեր՝

Երկուշաբթի-ուրբաթ 10։00-18։30

Ընկերության մասին
address
Հասցե
Avetis Aharonyan 3/8
address
Աշխատակիցների քանակ
1-15

SP NETWORK-ը զարգացող ընկերություն է, որը զբաղվում է օպտիկամանրաթելային մալուխների և ցանցային սարքավորումների ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Մենք համագործակցում ենք միջազգային արտադրողների հետ և առաջարկում ժամանակակից լուծումներ հեռահաղորդակցության և IT ոլորտում՝ ապահովելով որակ, վստահելիություն և երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների և թիմի համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում