Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

Յունիտրանս ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
05.07.2026

Նկարագրություն

Յունիտրանս ՍՊԸ-ն, որն ավելի քան 30 տարի գործունեություն է ծավալում միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայությունհների ոլորտում, հրավիրում է աշխատանքի նախաձեռնող, ստեղծագործ և պատասխանատու մարքեթինգի մասնագետի՝ ընկերության բրենդի զարգացման և ծառայությունների առաջխաղացման համար:

Պարտականություններ

  • Լոգիստիկ և բեռնափոխադրումների շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
  • Սոցիալական էջերի վարում և բովանդակության ստեղծում
  • Գովազդային արշավների կազմակերպում և արդյունքների գնահատում
  • Ընկերության ծառայությունների ներկայացում գործընկերներին և հաճախորդներին
  • Բրենդի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
  • Նոր հաճախորդների ներգրավման ծրագրերի մշակում և իրականացում
  • Վաճառքի բաժնի հետ համագործակցություն՝ վաճառքների խթանման նպատակով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
  • Մարքեթինգի կամ PR ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն /այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի գործիքների իմացություն
  • Վերլուծական մտածողություն և ստեղծագործ մոտեցում
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
  • Մասնագիտական աճի և վերապատրաստումների հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ
  • Բարեկամական և աջակցող աշխատանքյաին միջավայր

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, 10:00 - 18:00

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը մեզ կամ կապ հաստատել +374 10 52 02 93 հեռախոսահամարով:

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում