Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է փորձառու Մարքեթինգի մասնագետ, ով կկազմակերպի ընկերության մարքեթինգային գործունեությունը, կմշակի և կհամակարգի սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ապահովելով բրենդի ճանաչելիության աճ, ընկերության ուժեղ դիրքավորում թվային հարթակներում։

Պարտականություններ

  • Մշակել մարքեթինգային կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն,
  • Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ (Campaigns),
  • Համակարգել ընկերության սոցիալական մեդիա էջերի և թվային հարթակները, ինչպես նաև կառավարել բովանդակությունը,
  • Կազմակերպել մարքեթինգային միջոցառումներ, ակցիաներ և պրոմո արշավներ,
  • Սերտ համագործակցել վաճառքի, դիզայնի և այլ բաժինների հետ՝ միասնական նպատակների իրագործման համար,
  • Իրականացնել շուկայի միտումների, սպառողների վարքագծի և մրցակցային դաշտի մշտական մոնիթորինգ ու վերլուծություն,
  • Իրականացնել մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության (PR) և/կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Թվային մարքեթինգի գործիքների և հարթակների խորը տիրապետում (SMM, Google Ads, SEO, Email Marketing և այլն),
  • Հայերենի, անգլերենի և ռուսերեն լեզուների (գրավոր և բանավոր) իմացություն,
  • Տվյալների վերլուծության և հաշվետվություններ կազմելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման և մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու (Multitasking) ունակություն:

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Համեղ, անվճար սնունդ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում