Մարքեթինգի մասնագետ
Iri's Bakery
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
07.06.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Iri's Bakery-ն փնտրում է փորձառու մարքեթինգային մասնագետի։
Եթե մարքեթինգի ոլորտում ունեք առնվազն 3 տարվա փորձ, ստեղծարար միտք, բարձր պատասխանատվության զգացում, ուրեմն մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն բրենդի ճանաչելիության բարձրացման նպատակով,
- Կառավարել Bakery-ի սոցիալական մեդիայի էջերը (Facebook, Instagram և այլն),
- Կազմակերպել գովազդային և PR արշավներ,
- Հետևել շուկայի թրենդներին,
- Վերլուծել մրցակիցներին,
- Համագործակցել դիզայներների և լուսանկարիչների հետ՝ կոնտենտի ստեղծման համար,
- Զարգացնել հաճախորդների ներգրավման և հավատարմության ծրագրեր։
Պահանջներ
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում (ցանկալի է HoReCa),
- Թվային մարքեթինգի գործիքների իմացություն (Meta Ads, Ads Manager և այլն),
- Կրեատիվ մտածողություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ ցանկալի)։