
Մարքեթինգի մասնագետ
Մարիաննա Կաթնամթերքի գործարան
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ են մարքեթինգի մասնագետներ՝ պարտադիր առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի,
- Հետևել և վերահսկել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը,
- Հետևել վաճառակետերում գովազդային նյութերի առկայությանը,
- Վերահսկել դարակաշարերի, ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը,
- Հաստատել հաճախորդների հետ վստահելի և գործարար հարաբերություններ,
- Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում,վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը
- Նոր Պատվիրատուների ներգրավում, գործարար հարաբերությունների հաստատում և պահպանուն
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Ամեն կերպ խթանել ապրանքանիշի վաճառքը,
- Ներկայացնել և դիրքավորել ապրանքանիշը ցանցային առևտրային կետերում։ Պարբերաբար այցելել առևտրային կետեր, պարզել առկա խնդիրները
- Իր լիազորությունների շրջանակներում ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում
- Աշխատանքային օրվա վերջում ամփոփել և տնօրենին զեկուցել կատարված աշխատանքների մասին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում (պարտադիր),
- Կազմակերպչական հմտություն` ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի գրաֆիկը՝ վեցօրյա, 9։00-18։00։
Ընկերության մասին
Հասցե
Haghtanak 6/17
Աշխատակիցների քանակ
151-500
Հեռ.
37410736212
Մարիաննա կաթնամթերքի ընկերություն