
Մարքեթինգի Մասնագետ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Մարքեթինգի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպության մարքեթինգային պլանավորման և բյուջետավորման գործընթացի մասնակցություն;
- Մարքեթինգային հաղորդակցության ուղիների կառավարում և նյութերի պատրաստում;
- Սոցիալական հարթակների մոնիթորինգ և կառավարում;
- Սոցիալական հարթակներում զարգացման պլանի մշակում;
- Ակտիվ ներգրավվածություն բովանդակության մշակման մեջ և անհրաժեշտության դեպքում բովանդակության պատրաստում;
- Մարքեթինգային և գովազդային արշավների և առաջխաղացումների պլանավորում անմիջական ղեկավարի հետ, մասնակցություն արշավի տեխնիկական իրականացմանը, համակարգում և մոնիթորինգ;
- Պատվիրել մարքեթինգային և գովազդային նյութեր, բյուջեի հաշվարկ, գների հետազոտություն;
- Գրաֆիկական դիզայների հետ համատեղ մշակել և/կամ խմբագրել տպագիր նյութերի դիզայնը.
- Կայքի նյութերի թարմացում;
- Միջոցառումների պլանավորման և իրականացման մասնակցություն;
- Մրցակիցների շուկայավարման գործունեության մոնիթորինգ;
- Ընկերության իմիջի / գովազդային լրատվամիջոցի ստեղծում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- Աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում առնվազն 1 տարի;
- Ռուսերենի իմացությունը պարտադիր է;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Կոնտենտ մենեջերի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային oրեր` երկուշաբթի - ուրբաթ
Աշխ. Ժամեր ՝ 9:30 - 18:30
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: