
Մարքեթինգի Մասնագետ
Բայազետ 1 ՍՊԸ
Նկարագրություն
Բայազետ ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ։
Պարտականություններ
- Ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտությունների իրականացում
- Վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա
- Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում
- Առկա տեսականու առաջխաղացում
- Նոր ապրանքի մուտք շուկա նախագծի կազմում և ղեկավարում
- Մարքեթինգային գործողությունների սինխրոնիզացում վաճառքի բաժնի հետ
- Ապրանքից, տարածքից կամ փաթեթավորման տեսակից կախված՝վաճառքի փոփոխությունների դուրս բերում, ապրանքների տարածքային խնդիրների տակտիկական լուծում
- Մերչենդայզինգի կանոնների և նյութերի մշակում
- Ապրանքների որակի, արտաքին և համային համապատասխանության վերահսկում
- Մեծ պոտենցիալով ապրանքների , գնային սեգմենտի կամ կատեգորիայի դուրս հանում, պոտենցիալի գնահատում։
- Գովազդային գործողությունների պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում
- Համտեսների կազմակերպում և իրականացում
- Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
- MS Office Excel-ի իմացություն
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (Coral Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop)
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
- Ստեղծագործականություն
- Բանակցային հմտություններ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV նշված էլ.հասցեին կամ դիմել նամակի միջոցով:
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: