
Մարքեթինգի մասնագետ
Կարաս
Նկարագրություն
«Կարաս Գրուպ»-ը փնտրում է փորձառու, կրեատիվ և որակավորված մարքեթինգի մասնագետի՝ մարքեթինգի թիմը համալրելու նպատակով:
Պարտականություններ․
- Մշակել, իրականացնել և վերահսկել մարքեթինգային ռազմավարություն,
- Մշակել ընկերության բրենդի առաջխաղացման և ճանաչելիության բարձրացմանն ուղղված ռազմավարություն,
- Իրականացնել շուկայի, մրցակիցների և հաճախորդների հոսքի հետազոտություններ և վերլուծություններ (KPI համակարգով),
- Իրականացնել գովազդային արշավներ, պրոմո ակցիաներ,
- Կազմակերպել մարքեթինգային արշավներ և իրագործել բոլոր թիրախային խմբերի համար,
- Պարբերաբար կատարել մրցակիցների և շուկայի ուսումնասիրություն,
- Համակարգել և հետևել ընկերության սոցիալական հարթակների ռազմավարությանը,
- Մշակել տեղադրվող նյութերի բովանդակությունը. անհրաժեշտության դեպքում իրականացնել խմբագրական աշխատանքներ,
- Ամսվա սկզբում կազմել մարքեթինգային պլան,
- Ամսվա վերջում կազմել մարքեթինգային ամսական բյուջեի հաշվետվություն,
- Համագործակցել տպարանների հետ,
- Համագործակցել ռադիոների հետ:
Պահանջվող որակավորումներ․
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Վերլուծական և ստեղծարար մտածողություն,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Լարված իրավիճակում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում,
- Սոցիալական մեդիա հարթակների ամբողջական իմացություն,
- Գործնական փորձ Facebook Ads, Google Ads հարթակներում,
- Հայերեն լեզվի՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:
Մեր առավելությունները․
- Անվճար սնունդ,
- Կորպորատիվ տաքսի,
- Հետաքրքիր նախագծերի մասնակցություն,
- Մարքեթինգային մրցունակ բյուջեի տրամադրում,
- Մեծ, ընկերական և ջերմ թիմ,
- Մասնագիտական աճ։
Հավելյալ նշումներ․
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ. հասցեին։ Խնդրում ենք` CV-ն ներկայացնել ուղեկցող նամակով։
«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին: Ներկայումս Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է, որն ունի 16 մասնաճյուղ. 14 մասնաճյուղ Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թ.-ին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում: 2022 թ.ի հունվարի սկզբին Հոլիվուդում բացվեց Ամերիկայի 2-րդ մասնաճյուղը: Ցանցը սպասարկում է ամսական ավելի քան 350 000 հաճախորդի: Ճաշացանկում ներկայացված են ավելի քանի 300 ապրանքային տեսականի: «Կարաս»-ն ունի իր սեփական առաքման ծառայությունը, որը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Կարևորելով որակի պահպանումը «Կարաս»-ն ամեն տարի վերահաստատում է HACCP որակի միջազգային չափանիշները: Արդեն երկրորդ տարին է (2020, 2021 թթ.) «Կարաս»-ը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2021» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանանում է տարվա լավագույն արագ սննդի ցանց մրցանակին՝ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա: Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին «Կարաս»-ը առաջարկում է ազգային խոհանոցի մեծ ընտրանի` խնայելով սպառողների ժամանակն ու առաջարկելով գին, որակ լավագույն համադրությունը: Հաղթահարելով COVID-19 համավարակը, պատերազմ և մի շարք այլ դժվարություններ, սննդի ցանցը շարունակում է առաջ շարժվել՝ ընդլայնելով իր ծրագրեը և պահելով ազգայինը: Իրականացնելով մի շարք սոցիալական ծրագրեր, ապահովելով հարյուրավոր քաղաքացիների աշխատատեղով, ազգային սննդի ցանցն իր փոքր ներդրումն է կատարում պետության զարգացմանը: