Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի ղեկավարի օգնական / նախագծերի մենեջեր

Սպառկ Մարքեթինգ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 100,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Վերջնաժամկետ`
07.06.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, կրեատիվ, կազմակերպված և հաղորդակցման հմտություններով հմուտ մասնագետի՝ Մարքեթինգի ղեկավարի օգնական / նախագծերի համակարգողի հաստիքի համար։

Դուք կմասնակցեք մարքեթինգային գործընթացների բոլոր փուլերին՝ սկսած հաճախորդների հետ շփումից մինչև կոնտենտի ստեղծում, նկարահանումների մասնակցություն և գովազդային արշավների աջակցություն՝ ձեռք բերելով բազմաբնույթ փորձ տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատելիս։

Պարտականություններ

  • Աջակցել մարքեթինգի ղեկավարին ամենօրյա գործընթացներում և նախագծերի համակարգման հարցում,
  • Կազմակերպել և վարել հաղորդակցությունը գործող ու պոտենցիալ հաճախորդների հետ,
  • Մասնակցել նոր հաճախորդների հետ հանդիպումներին, ստեղծագործական բրիֆինգներին և նկարահանումներին (անհրաժեշտության դեպքում),
  • Կատարել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն՝ միտումների, ներգրավվածության մեխանիզմների և բարելավման հնարավորությունների բացահայտման նպատակով,
  • Վերահսկել կոնտենտի հրապարակման ժամանակացույցը և հետևել կատարման ընթացքին,
  • Կոորդինացնել կոնտենտի պատրաստման գործընթացը՝ համագործակցելով դիզայներների, նկարահանող թիմի և այլ մասնագետների հետ։

Պահանջներ

  • Կրթություն՝ Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ կոնտենտի ոլորտում ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
  • Սեռ՝ իգական։

Պարտադիր հմտություններ

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ հայերենով,
  • Միջին մակարդակի անգլերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և աշխատանքային նյութերի ըմբռնման համար,
  • Շփման զարգացած հմտություններ՝ հաճախորդների հետ վստահելի և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցելու համար,
  • Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok, YouTube) կիրառման և կառավարման հիմնական գիտելիքներ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և բազմապրոցեսային աշխատանք իրականացնելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Ստեղծագործ մտածողություն, ուշադրություն մանրուքներին և նպատակասլացություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու պատրաստակամություն։

Ցանկալի հմտություններ

  • Կոնտենտ ստեղծման փորձ (գրավոր նյութեր, սթորիներ, հրապարակումներ),
  • Գովազդային համակարգերի հետ աշխատանք (Meta Ads Manager, Google Ads),
  • Բազային գիտելիքներ դիզայնի կամ վիզուալ կոնտենտի պատրաստման վերաբերյալ,
  • Հետազոտական կարողություններ՝ շուկայի վերլուծության և նոր միտումների բացահայտման համար։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքը հիանալի հնարավորություն է զարգացնելու մասնագիտական հմտություններ մարքեթինգային տարբեր ուղղություններով՝ նախագծերի կառավարման, կոնտենտի, գովազդի և հաճախորդների հետ շփման ոլորտներում,
  • Մենք տալիս ենք աճի և ուսման հնարավորություն Spark Marketing-ի ներսում՝ հիմք ստեղծելով ապագա մարքեթինգային կարիերայի համար։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է շաբաթ օրերին ներկայանալ գրասենյակ (նախապես համաձայնեցված)։

Ընկերության մասին
address
Հասցե
Կարապետ Ուլնեցի 58/1
Phone
Հեռ.
37433566661

Spark Marketing կազմակերպությունը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ, միավորելով նորարարական մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը (AI), և խորացված ռազմավարական վերլուծությունները՝ բրենդը ճիշտ դիրքավորելու համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում