Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ

"Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
26.06.2026

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ։

Պարտականություններ

  • Ապահովում է Հիմնադրամի և Հիմնադրամի գործունեությանն առնչվող կողմերի միջև հաղորդակցումը․
  • Մշակում է Հիմնադրամի «Հաղորդակցման ռազմավարություն֊ը», «Հաղորդակցման ռազմավարության իրագործման պլան֊ը», ինչպես նաև «Հաղորդակցման ռազմավարության» իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վերահսկում է դրանց արդիականությունը․
  • Իրագործում է «Հաղորդակցման ռազմավարությունը» և պլանները․
  • Ապահովում է Հիմնադրամի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերում
  • Հիմնադրամի էջերի ստեղծումը և վարումը, մամլո հաղորդագրությունների հրապարակումը, ասուլիսների կազմակերպումը․
  • Կազմակերպում է Հիմնադրամի կողմից տեղեկատվության հրապարակումը, ներառյալ Հիմնադրամի ծրագրերի մասին հայտարարությունները, հաշվետվությունները, Հիմնադրամի ներքին իրավական ակտերով սահմանված տեղեկատվությունը․
  • Ապահովում է Հիմնադրամի ապրանքանիշի ձևավորումն ու կայուն զարգացումը, այդ թվում ապահովում է Հիմնադրամի «Ապրանքանիշի ձեռնարկի» (brandbook) մշակումը և համապաստախանությունը ձեռնարկով սահմանված ոճին և սկզբունքներին
  • Հետևում է նորաձևության ոլորտի փոփոխություններին և զարգացման միտումներին
  • Մշակում է արտակարգ իրավիճակներում Հիմնադրամի հաղորդակցման սկզբունքներն ու գործընթացը․
  • Իրականացնում է իրագործված «Հաղորդակցման ռազմավարության» նպատակների և պլանների գնահատում և մոնիտորինգ
  • Կազմակերպում է Հիմնադրամի պաշտոնական կայքի սոցիալական հարթակների էջերի մշակումը, վարումը և անխափան աշխատանքի վերահսկումը․
  • Արտապատվիրված ընկերությունների հետ համագործակցության դեպքում իրականացնում է նրանց գործունեության համակարգումը․
  • ՄՌ պատասխանատուի հետ մշակում և իրականացնում է Հիմնադրամի ներքին ապրանքանիշի (internal
  • brand) ձևավորումը և կայուն զարգացումը
  • Մշտադիտարկում է Հիմնադրամի «Հաղորդակցան ռազմավարության» իրագործումը
  • Գնահատում է «Հաղորդակցան ռազմավարության» շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները և ներկայացնում է Հիմնադրամի ղեկավարության դիտարկմանը․
  • Կատարում է Հիմնադրամի ղեկավարության կողմից տրված հանձնարարականները, ավարտից հետո ներկայացնում է կատարման արդյունքները․
  • Մշակում է ներքին իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները և ներկայացնում Գործադիր տնօրենի դիտարկմանը:

Պահանջներ

Մասնագիտական պահանջներ

  • Բակալավրի աստիճան (մագիստրոսի աստիճանը ցանկալի է) Մարքեթինգի/ հաղորդակցության
  • Առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ․
  • Մասնագիտական (Photoshop, Illustrator, InDesign, Sketch, 3DMAX և այլ) ծրագրերից առնվազն մեկ ծրագրի իմացություն․
  • Արհեստական բանականության ծրագրերից օգտվելու և մարքեթինգային ավտոմատացման գործիքներն օգտագործելու իմացություն և փորձ․
  • CRM (Bitrix24 և այլ) ծրագրերի իմացություն և փորձ,
  • Փորձ SMM֊-ի և/կամ բովանդակության կառավարման ոլորտում.
  • Ժամանակակից և առցանց (online) մարքեթինգային տեխնիկայի և լավագույն փորձի իմացություն․
  • Կայքի որոնման առաջխաղացման (SEO) ոչ տեխնիկական գործիքների իմացություն․
  • Առցանց վերլուծությունների (Google Analytics, WebTrends etc.) իմացություն․
  • Տեքստիլ արդյունաբերության և ոլորտի առանձնահատկությունների իմացություն:

Հմտություններ

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (ֆրանսերենի և այլ լեզուների իմացությունը ցանկալի է)․
  • Հմուտ հաղորդակցման հմտություններ․
  • Հետազոտությունների իրականացման հմտություններ․
  • Բովանդակության ստեղծման հմտություն․
  • Կազմակերչական հմտություններ․
  • Ժամանակի կառավարման հմտություն:

Անձնական հմտություններ | Կոմպետենցիաներ

  • Ստեղծագործական միտք և խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում.
  • Հաղորդակցման հմտություններ․
  • Թիմում աշխատելու ունակություն.
  • Վերլուծական մտածելակերպ․
  • Առաջադրանքների միաժամանակյա կատարման ունակություն (multi-tasking).
  • Մանրակրկիտություն և ճշտապահություն․
  • Պատասխանատվություն և հուսալիություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ, 09:00-18:00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 44 929298

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի տեքստիլ և նորաձևության ոլորտների ռազմավարական զարգացման, համակարգված առաջխաղացման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով։ Հիմնադրամը հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հարթակ՝ միավորելով պետական և մասնավոր հատվածների ներուժը, մասնագիտական փորձը և ներդրումային հնարավորությունները։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում