Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
04.07.2025

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում մարքեթինգի դեպարտամենտի ղեկավարի:

Պարտականություններ

  • Մարքեթինգային հետազոտությունների իրականացում,
  • Վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա,
  • Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում,
  • Մարքեթինգային գործողությունների ներդաշնակում վաճառքի բաժնի հետ,
  • Ներուժի գնահատում և հնարավոր շահութաբերության հաշվարկ,
  • Գովազդային գործողությունների պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում,
  • Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ առնչվող ոլորտում,
  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
  • MS Office Excel-ի գերազանց իմացություն,
  • Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (Corel Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop),
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն,
  • Վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
  • Բանակցային հմտություններ։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV):

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
033221133
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում