Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի բաժնի մասնագետ

Brand Leader

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
10.07.2025

Նկարագրություն

Բրենդ Լիդեր Ընկերությանը անհրաժեշտ է մարքեթինգի բաժնի մասնագետ։

Պարտականություններ

  • Ընկերության մարքեթինգային ռազմավարության նախագծում, պլանավորում և իրականացում,
  • Տեղական և արտաքին շուկաների ուսումնասիրություն, վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
  • Շուկայում ապրանքների առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացում, գովազդների արդյունավետ պլանավորում,
  • Վեբ տիրույթում պրոդուկտի առաջխաղացմանը միտված միջոցառումների իրականացում,
  • Սպառողական վարքագծի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը,
  • Ընկերության սոցիալական մեդիայի կոնտենտի մշակում, մեդիա հարթակների վարում, գովազդային արշավների մշակում (Facebook, Instagram),
  • Արտաքին գովազդների պլանավորում, դիզայնի վերահսկողություն, տպագրության պլանավորում, բյուջեի բաշխում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Մարքեթինգային գործիքների տիրապետում,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Adobe photoshop -ի իմացություն,
  • Google անալիտիկայի, Ads manager-ի և թարգեթինգի Իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, թիմում աշխատելու հմտություն, արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Պարտաճանաչություն, կարգապահություն, նախաձեռնողականություն, կրեատիվություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա,

Հասցե՝ Ներքին Շենգավիթ 11փ. 1-ին շինություն:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է : Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում: Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը: 2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող: 2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը: Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում