Մարքեթինգի բաժնի ղեկավար
Բայազետ 1 ՍՊԸ
Նկարագրություն
Բայազետ ընկերությունում առկա է ազատ աշխատատեղ: Հրավիրում ենք աշխատանքի մարքեթինգի բաժնի ղեկավարի:
Պարտականություններ
- Շուկայի հետազոտություն, վերլուծություն և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն, սպառողների ուսումնասիրություն
- Նոր շուկաների և զարգացման հնարավորությունների բացահայտում
- Գնային քաղաքականության, ակցիաների առաջարկների մշակում
- Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
- Շուկայավարման նպատակների և մարքեթինգի բաժնի KPI-ների սահմանում
- Բրենդինգ․ Ընկերության բրենդային ռազմավարության իրականացում
- Ապրանքային գնացուցակների կազմում
- Նոր արտադրանքի բրեդինգ
- Գովազդային արշավների և առաջխաղացման միջոցառումների պլանավորում
- Օնլայն և օֆլայն մարքեթինգային գործիքների կիրառման կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն` մարքեթինգի ոլորտում
- Աշխատանքային փորձ ` 2 տարի և ավել
- Ներկայացուցչական հմտություններ
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր` 6-օրյա, հանգստյան օր` կիրակի
- Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: