
Մարքեթինգի բաժնի ղեկավար
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Պարտականություններ
- Մարքեթինգի թիմի հավաքագրում և առաջխաղացում՝ համաձայն Ընկերության բիզնես նպատակների և առաջնահերթությունների
- Կազմակերպության մարքեթինգային ռազմավարության մշակում և բաժնի բյուջեի որոշում
- Ֆինանսական պլանավորում, գնագոյացում, շահութաբերության որոշում և գնահատում
- Թիմի և հաճախորդների համար դասընթացների և ուսուցողական միջոցառումների կազմակերպում
- Թիմային աշխատանքի կառավարում և գնահատում, կատարողականների (KPI) սահմանում և հետևում
- Շուկայական/մրցակիցների հետազոտությունների և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում, թիրախային լսարանների սահմանում
- Բրենդի և Բրենդ պլատֆորմի զարգացում
- Ընկերության և պրոդուկտների ճանաչելիության ապահովում
- Ընկերության ռազմավարության իրականացում՝ սոցիալական ցանցերում ներկայության և ակտիվության ապահովմամբ
- Մասնակցություն լոկալ և գլոբալ խոշորագույն միջոցառումներին
- Համագործակցություն գործընկերների և հաճախորդների հետ
- Վաճառքի թիմի ամբողջական մարքեթինգային աջակցություն
- Մեդիապլանավորում, գովազդային արշավների իրականացում
- Օֆլայն և թվային հարթակների առաջխաղացում
- Թվային հարթակների կառավարում (վեբկայք, բլոգ, սոցիալական ցանցեր, վճարովի գովազդներ և այլն)՝ բրենդի հետևողականությունն ապահովելու նպատակով
- Հաճախորդների ներգրավվածության և պահպանման ապահովում, հաճախորդների բազայի և շուկայի մասնաբաժնի ավելացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- 5+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
- 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում
- Նոր պրոդուկտի գործարկման, արտադրական գծերի և լուծումների կառավարման փորձ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային և տեխնիկական հմտություններ, MS Office-ի լավ իմացություն
- Վերլուծական գործիքների օգտագործման հմտությունների տիրապետում
- Մարքեթինգային պլաններ և ռազմավարություն մշակելու ունակություն
Հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
- Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ
- Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
- Որոշումներ կայացնելու հմտություններ
- Թիմը կառավարելու և ենթականերին զարգացնելու ունակություն
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
- Արդյունավետ առաջնորդության հմտություններ
- Ճկունություն և հարմարվողականություն
- Սթրեսակայունություն
- Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: