Մարքեթինգային վերլուծաբան
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
07.07.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է փորձառու Մարքեթինգային Վերլուծաբանի, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին և կիրականացի մարքեթինգային վերլուծություններ
- Բաժնի վերլուծական աշխատանքների կազմակերպում և իրականացում
- Շուկայի ուսումնասիրության և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում
- Մրցակցային դաշտի մշտական ուսումնասիրություն
- Կազմակերպության մարքեթինգային գործունեության արդյունքների և վաճառքների պլանավորում
- Պլանների շեղումների կանխատեսում և արդյունքների ամփոփում/համեմատություն
- Ըստ մարզերի ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն
- Կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա վերլուծությունների և կանխատեսումների իրականացում
- Ամսական և տարեկան գործունեության հաշվետվությունների մշակում
- Հաճախորդների հետադարձ կապի վերլուծություն և կանխատեսումների իրականացում
- Գովազդային արշավների, պրոմո ակցիաների, հարցումների, սոցիալական ցանցերում ապրանքների/նախագծերի վերլուծական աշխատանք, պլանավորում և արդյունքների գնահատում
- Նոր պոտենցիալ շուկաների ուսումնասիրություն և վերհանում
- Կազմակերպության ծառայությունների և ապրանքների ուսումնասիրություն՝ նոր պոտենցիալ շուկաներում մրցակից ապրանքների հետ համադրության նպատակով
- Վաճառքի թիմի հետ վերլուծական տվյալների սինխրոնիզացում
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Աշխատանքային պարտականություններ
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, ֆինանսների կամ բիզնես ադմինիստրացիայի ոլորտում
- Տվյալների բազաների և վերլուծական փորձ
- Դետալների նկատմամբ ուշադրություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- MS Word, Excel, PowerPoint–ի գերազանց իմացություն
- Վերլուծական այլ ծրագրերի իմացությունը՝ առավելություն
Անհրաժեշտ հմտություններ
- 2+ տարվա աշխատանքային փորձ՝ որպես վերլուծաբան
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
- Ինքնամոտիվացիա և եռանդ
- Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
- Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:
Առավելություններ
- Գերազանց թիմ:
- Մասնագիտական զարգացում:
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
- Ճաշարանի առկայություն:
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով):
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը: