Մարքեթինգային նախագծերի մենեջեր
Զիգզագ
Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը փնտրում է մոտիվացված և կազմակերպված Մարքեթինգային նախագծերի մենեջերի, ով կհամակարգի ընթացիկ գովազդային արշավները, BTL ակտիվությունները և կապահովի թիմի ներսում օպերատիվ աշխատանքների անխափան իրականացումը:
Հիմնական պարտականություններ՝
- Մեդիապլանավորում և բյուջեի բաշխում. Գովազդային արշավների համար մանրամասն մեդիապլանների մշակում, գովազդային խողովակների ճիշտ ընտրություն, բյուջեների նախնական բաշխում և դրանց արդյունավետության վերահսկում:
- Գովազդային արշավների արտադրության կազմակերպում. Արշավների շրջանակներում արտաքին և ներքին գովազդի ողջ գործընթացի կազմակերպում, ներառյալ՝ տպագրական աշխատանքների պատվերն ու վերահսկումը, քաղաքային և մոլերի ԼԵԴ էկրանների տեսանյութերի տեղադրման համակարգումը, ռադիոգովազդի (ձայնագրությունների և եթերների) թողարկումն ու այլ ընտրված գովազդային ալիքների օպերատիվ ղեկավարումը:
- BTL և պրոմո-արշավների կազմակերպում. Պրոմոտերների միջոցով տեղեկատվական բուկլետների, թռուցիկների և այլ գովազդային նյութերի բաժանման գործընթացի ամբողջական կազմակերպում, ժամանակացույցի ձևավորում և ընթացիկ վերահսկողություն:
- Վաճառասրահների գովազդային կրիչների մոնիթորինգ. «Զիգզագ»-ի բոլոր վաճառասրահներում առկա գովազդային նյութերի, պաստառների, էկրանների և POS նյութերի (POSM) մշտական դիտարկում, թարմացումների համակարգում և ֆիրմային ոճի պահպանման վերահսկողություն:
- Ներթիմային կազմակերպչական աշխատանքներ. Մարքեթինգի բաժնի ներսում առաջադրանքների (tasks) բաշխման կատարում, թիմի անդամների միջև հաղորդակցության սինխրոնիզացում և նախագծերի ժամկետների (deadlines) պահպանում:
- Հաշվետվությունների պատրաստում . Իրականացված գովազդային արշավների, պրոմո-ակցիաների արդյունքների և ընթացիկ ծախսերի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունների և ռեփորթների պատրաստում:
- Գործակալությունների և գործընկերների հետ կապ. Արտաքին տպարանների, պրոմո-գործակալությունների, այլ կապալառուների և գործընկեր բրենդների ներկայացուցիչների հետ աշխատանքների համակարգում, բյուջեների և արշավների կազմում, գնառաջարկների հավաքագրում:
- Հաստիքից բխող այլ պարտականություններ. Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների իրականացում։ Հաստիքից բխող այլ պատվերների և աշխատանքների կատարում:
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի, Կառավարման կամ հարակից ոլորտներում):
- Մարքեթինգային նախագծերի կառավարման կամ BTL ակցիաների կազմակերպման աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն):
- Լեզուների գերազանց տիրապետում. Հայերենի, Ռուսերենի և Անգլերենի պարտադիր իմացություն (գրավոր և բանավոր գործարար հաղորդակցության համար):
- Համակարգչային հմտություններ. Microsoft Office ծրագրերի պարտադիր տիրապետում հաշվետվությունների և աղյուսակների հետ աշխատելու համար:
- Multi-tasking` մի քանի նախագծեր միաժամանակ և սահմանված ժամկետներում արդյունավետ կառավարելու ունակություն:
- Բանակցային և միջանձնային հաղորդակցման բարձր հմտություններ:
Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM