
Մարքեթինգ և PR մենեջեր
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ
Նկարագրություն
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարքեթինգ/PR մենեջերի:
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարության պլանավորում
- Ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտությունների իրականացում
- Հետազոտություններից ստացված տվյալների վերլուծություն
- Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում
- Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի, ակցիաների ապահովում և տեղադրում
- Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ գործարար հարաբերությունների հաստատում
- Սոցիալական մեդիայում ընկերության էջերի առաջխաղացում, վարում
- Կայքի պարբերական թարմացումների իրականացում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
Պահանջներ
- MS Office Excel-ի գերազանց իմացություն
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացություն
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
- Բանակցային հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 6 օրյա գրաֆիկ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե