Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգ բաժնի պատասխանատու

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու մարքեթինգի մասնագետի:

Պարտականություններ

  • Մշակել մարքեթինգային պլաններ և իրականացնել գովազդային արշավներ,
  • Կառավարել ընկերության սոցիալական մեդիա էջերը և թվային հարթակները,
  • Կազմակերպել միջոցառումներ, ակցիաներ և պրոմո արշավներ,
  • Համագործակցել դիզայնի, վաճառքի և այլ բաժինների հետ,
  • Վերլուծել մարքեթինգային գործունեության արդյունքներն ու ներկայացնել հաշվետվություններ,
  • Հետևել շուկայի և մրցակիցների միտումներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1-2 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Թվային մարքեթինգի գործիքների իմացություն (SMM, email marketing, Google Ads, SEO և այլն),
  • Անգլերենի և ռուսերենի պարտադիր իմացություն։

Հավելյալ նշումներ

Ձեր ստեղծագործ մոտեցումը կարող է դառնալ մեր հաջորդ հաջողված արշավի մեկնարկը։

Միացե՛ք մեզ։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում