Մարկշեյդեր / Գեոդեզիստ
ԳՊՄ Գոլդ ՍՊԸ
Աշխատավայր`
Արարատ
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Նկարագրություն
«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մարկշեյդեր/գեոդեզիստի՝ Արարատի ֆաբրիկայում իրականացվող նախագծում ներգրավվելու համար։
Պարտականություններ
- Հողային և շինարարական աշխատանքների գեոդեզիական ուղեկցում։
- Տեղագրական և կատարողական հանույթների իրականացում։
- Առանցքների և նախագծային տարրերի նշահարում և տեղափոխում տեղանք։
- Բարձրության նիշերի, թեքությունների, լանջերի և հողային աշխատանքների ծավալների վերահսկում։
- Հողահանման և հողալիցքի ծավալների հաշվարկ։
- Կատարողական սխեմաների և գեոդեզիական փաստաթղթերի պատրաստում։
- Չափագրումների արդյունքների մշակում AutoCAD/Civil 3D ծրագրերով։
Պահանջներ
- Համապատասխան մասնագիտական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Շինարարական օբյեկտներում մարկշեյդերի/գեոդեզիստի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Հողային և շինարարական աշխատանքների գեոդեզիական ուղեկցման փորձ։
- Էլեկտրոնային տախեոմետրի, GNSS/GPS ընդունիչի և նիվելիրի հետ աշխատելու գործնական հմտություններ։
- Նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կարդալու կարողություն։
- AutoCAD, Civil 3D կամ համանման ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
- Ժամանակավոր աշխատանք։
- Մասնակցություն ընկերության արտադրական նախագծին։
- Աշխատանքի տևողությունը և վարձատրության պայմանները կքննարկվեն ընտրված թեկնածուի հետ։
Ընկերության մասին
Հասցե
Իսրայելյան 39/2 փողոց, Երևան, Հայաստան
Աշխատակիցների քանակ
501-1000
Հեռ.
010538547
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Բժշկական ապահովագրություն
Բոնուսային համակարգ
Պատահարների և հիվանդությունների
ապահովագրություն
Անվճար կայանում
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Ծնողական արձակուրդ