Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարկետոլոգ

Sixty

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
04.11.2026

Նկարագրություն

Sixty խանութների ցանցը փնտրում է փորձառու մարքետոլոգ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի բրենդի մարքետինգային զարգացման, առաջխաղացման և հաղորդակցության ամբողջական կառավարմամբ։

Մենք փնտրում ենք մարքետոլոգ, ով կկարողանա ինքնուրույն մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություններ, աշխատել միջազգային բրենդների ներկայացուցիչների հետ, վերլուծել արդյունքները և դրանց հիման վրա առաջարկել զարգացման նոր ուղղություններ։

Աշխատանքը գրասենյակային է։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարությունների մշակում և իրականացում
  • Բրենդի դիրքավորման, առաջխաղացման և ճանաչելիության զարգացման ուղղությունների մշակում։
  • Միջազգային բրենդների հետ հաղորդակցության և համագործակցության կազմակերպում։
  • Բրենդների հետ համատեղ մարքեթինգային նախագծերի պլանավորում և իրականացում։
  • Գովազդային արշավների, influencer marketing-ի և այլ առաջխաղացման գործիքների պլանավորում և արդյունավետության գնահատում։
  • Շուկայի, թիրախային լսարանի և մրցակիցների ուսումնասիրություն ու վերլուծություն։
  • Մարքեթինգային հաշվետվությունների կազմում, հետևում և արդյունքների ներկայացում։
  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում և ծախսերի վերահսկում։
  • Մարքեթինգային նոր գործիքների, միտումների և զարգացման հնարավորությունների մշտական ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Մարքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն՝ ցանկալի։
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում։
  • Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման գործնական փորձ։
  • Սոցիալական մեդիայի, թվային մարքեթինգի և ժամանակակից մարքեթինգային գործիքների լավ իմացություն։
  • Մարքեթինգային հաշվետվություններ կազմելու և արդյունքները վերլուծելու փորձ։
  • Excel/Google Sheets և տվյալների հետ աշխատելու լավ հմտություններ։
  • Միջազգային/արտասահմանյան բրենդների հետ աշխատելու և գործընկերային հաղորդակցություն վարելու փորձ։
  • Բրենդների ներկայացուցիչների հետ բանակցելու, առաջարկներ քննարկելու և համագործակցություններ կազմակերպելու կարողություն։
  • Շուկայի և մրցակիցների վերլուծության հմտություններ։
  • Ռազմավարական և վերլուծական մտածողություն։
  • Կրեատիվ մոտեցում և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր բաժինների հետ համագործակցելու հմտություն։
  • Հայերենի և ռուսերենի գրավոր ու բանավոր գերազանց իմացություն։
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է՝ հատկապես միջազգային բրենդների ներկայացուցիչների հետ հաղորդակցության համար։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00
  • Աշխատավարձի չափ՝ 400.000 դրամից սկսած (կախված թեկնածուի մասնագիտական փորձից և հմտություններից)։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում