Մարկետոլոգ
Վեդի Ալկո
Նկարագրություն
«Վեդի-Ալկո» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու մարկետոլոգի:
Պարտականություններ
- Շուկայի պարբերական վերլուծություն,
- Վաճառքները խթանող առաջարկների մշակում, միջոցառումների կազմակերպում և իրականացում,
- Գովազդային նյութերի, արշավների մշակում և իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պարտադիր 3 տարի աշխատանքային փորձ,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: