Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
11.11.2026

Նկարագրություն

Մեր թիմին անհրաժեշտ է նախաձեռնող, ստեղծագործ մարքեթոլոգ, ով կզբաղվի ընկերության թվային մարքեթինգի զարգացմամբ, սոցցանցերի ակտիվացմամբ և հաճախորդների ներգրավման արդյունավետ ռազմավարության մշակմամբ։
Մեր նպատակն է բարձրացնել ընկերության ճանաչելիությունը, ավելացնել որակյալ հաճախորդների հոսքը և նպաստել անշարժ գույքի վաճառքների աճին։

Պարտականություններ

  • Instagram, Facebook և TikTok հարթակների կառավարում և զարգացում։
  • Սոցցանցերի զարգացման և վաճառքների խթանման մարքեթինգային ռազմավարության մշակում։
  • Reels-երի, Stories-ների և գովազդային նյութերի գաղափարների ու սցենարների մշակում։
  • Անշարժ գույքի օբյեկտների հոլովակների ինքնուրույն նկարահանում և պրոֆեսիոնալ մոնտաժ՝ հրապարակման համար պատրաստ վերջնական նյութի ապահովմամբ։
  • Թիրախային գովազդների ստեղծում, կառավարում։
  • Նոր հաճախորդների ներգրավման և հարցումների քանակի ավելացման ուղղությամբ աշխատանք։
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
  • Սոցցանցերի վիճակագրության և գովազդային արդյունքների վերլուծություն։
  • Ամսական հաշվետվությունների և զարգացման առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • Մարքեթինգի և սոցցանցերի կառավարման փորձ։
  • Թվային մարքեթինգի և թիրախային գովազդի սկզբունքների իմացություն։
  • Ստեղծագործական մտածողություն և ժամանակակից թրենդներին հետևելու կարողություն։
  • Բովանդակության պլանավորման և գրագետ տեքստեր կազմելու հմտություններ։
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի կարողություն։
  • Հոլովակների նկարահանման և պրոֆեսիոնալ մոնտաժի գործնական փորձ։
  • Meta Ads Manager-ի գործնական իմացությունը։
  • Հաճախորդների ներգրավման և վաճառքների աճի հաջողված օրինակները։

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք զարգացող և դինամիկ ոլորտում։
  • Մասնակցություն միջազգային գործնական հանդիպումների և գործուղումների՝ այլ երկրներում՝ ընկերության թիմի հետ միասին։
  • Մասնագիտական աճի և սեփական գաղափարներն իրականացնելու հնարավորություն։
  • Ստեղծագործական ազատություն և մասնակցություն ընկերության զարգացման ռազմավարությանը։
  • Արդյունքներին և փորձին համապատասխան վարձատրություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00, շաբաթ՝ 11:00 - 17:00, կիրակի՝ հանգստյան օր։
  • Աշխատավարձ՝ պայմանագրային, ըստ թեկնածուի փորձի և մասնագիտական հմտությունների։։

Միացե՛ք Ռեզիդենտ գործակալությանը և զարգացեք անշարժ գույքի ոլորտում ՝ պրոֆեսիոնալ թիմի կազմում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ամիրյան փողոց, 22
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37441811331

Անշարժ գույքի ոլորտում՝ վստահություն, փորձ և մասնագիտական մոտեցում

Resident-ը 2022 թվականին հիմնադրված անշարժ գույքի գործակալություն է, որը գործունեության կարճ ժամանակահատվածում ձևավորել է իր ներկայությունը շուկայում՝ կարևորելով մասնագիտական սպասարկումը, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները և հաճախորդների վստահությունը։

Ընկերության գործունեությունն ընդգրկում է անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի առաջատար կառուցապատողների բնակելի նախագծերի վաճառքին։ Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին անշարժ գույքի ընտրության և ձեռքբերման ողջ գործընթացում՝ առաջարկելով անհատական մոտեցում, շուկայի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և գործարքի յուրաքանչյուր փուլի համակարգված ուղեկցում։

Resident-ը իր գործունեությունը զարգացնում է նաև միջազգային ուղղություններով՝ ընդլայնելով գործընկերային կապերը և գործունեության աշխարհագրությունը այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, Օմանը և այլ երկրներ։ Միջազգային ուղղության զարգացումը մեզ հնարավորություն է տալիս դիտարկել անշարժ գույքի ոլորտը ավելի լայն հեռանկարում և արձագանքել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների պահանջներին։

Մեր ուժեղ կողմերը

Ընկերության կարևորագույն առավելություններից մեկը թիմի մասնագիտական փորձն ու աշխատանքային շարունակականությունն են։ Մենք կարևորում ենք ոլորտում կուտակված գիտելիքը, գործնական հմտությունները և յուրաքանչյուր հաճախորդի կարիքները ճիշտ հասկանալու կարողությունը։ Մեր նպատակն է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ, որը պատրաստ է առաջարկել մտածված լուծումներ և ուղեկցել հաճախորդին անշարժ գույքի ձեռքբերման կամ վաճառքի յուրաքանչյուր կարևոր փուլում։

Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև գործարքների իրավական ապահովմանը։ Resident-ը համագործակցում է անշարժ գույքի ոլորտում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանների հետ՝ նպատակ ունենալով ապահովել փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրությունը, հնարավոր իրավական ռիսկերի բացահայտումը և գործարքների կազմակերպված ընթացքը։ Մեզ համար իրավական անվտանգությունը ոչ թե լրացուցիչ ծառայություն է, այլ հաճախորդի շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում