Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Marketing Specialist

Մեգա Ույուտ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
08.11.2026

Նկարագրություն

Մեր կազմակերպությունը փնտրում է նախաձեռնող և նպատակասլաց մարքեթինգի մասնագետ, ով կկարողանա ինքնուրույն իրականացնել մարքեթինգային ռազմավարություններ, պատասխանատու կլինի ընկերության մարքեթինգային քաղաքականության իրականացման, բրենդի դիրքավորման, թվային հարթակներում ներկայության զարգացման և վաճառքի խթանման համար։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում, իրականացում և վերահսկում
  • Instagram, Facebook և այլ սոցիալական ցանցերի կառավարում և բովանդակության պլանավորում
  • Գովազդային արշավների, influencer marketing-ի և այլ առաջխաղացման գործիքների պլանավորում և արդյունավետության գնահատում
  • Շուկայի, թիրախային լսարանի և մրցակիցների ուսումնասիրություն ու վերլուծություն
  • Թիրախավորված գովազդային արշավների կազմակերպում
  • Բրենդի առաջխաղացում թվային և սոցիալական հարթակներում
  • Վաճառքին միտված տեքստերի մշակում և կազմում
  • Ֆոտո և վիդեո շութերի կազմակերպում՝ կրեատիվ գաղափարների մշակումից մինչև իրականացման գործընթաց
  • Մարքեթինգային հաշվետվությունների կազմում, հետևում և արդյունքների ներկայացում։
  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում և ծախսերի վերահսկում։
  • Մարքեթինգային նոր գործիքների, միտումների և զարգացման հնարավորությունների մշտական ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում:
  • Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքների լավ իմացություն:
  • Շութերի, միջոցառումների և բրենդային նախագծերի կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն:
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր գործընկերների հետ համագործակցելու կարողություն:
  • Բրենդի ոճն ու արժեքները հասկանալու և դրանք մարքեթինգային հաղորդակցության մեջ ճիշտ ներկայացնելու ունակություն

Հավելյալ նշումներ

Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 94 856060
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում