MARKETING SPECIALIST
Grain Alco
Նկարագրություն
Խմիչքի ոլորտում գործող ընկերությունը փնտրում է Marketing Specialist, ով կմիանա մեր թիմին՝ բրենդների զարգացման, շուկայում դրանց դիրքավորման և վաճառքի խթանման ուղղությամբ։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում ու իրականացում
- Ընկերության և ապրանքանիշերի շուկայական դիրքավորման զարգացում
- Շուկայի, սպառողների վարքագծի և մրցակիցների ուսումնասիրություն
- Նոր մարքեթինգային գաղափարների և ակցիաների մշակում
- Ապրանքների առաջխաղացման և վաճառքի խթանման միջոցառումների կազմակերպում
- Ընկերության սոցիալական էջերի՝ Instagram և Facebook, կառավարում և զարգացում
- Instagram և Facebook էջերի համար կոնտենտի պլանավորում և հրապարակումների կազմակերպում
- Թվային և թիրախավորված գովազդային արշավների պլանավորում և համակարգում
- Գովազդային և բրենդային նյութերի մշակման գործընթացի համակարգում
- Սուպերմարկետներում ապրանքների համտեսների և պրոմոակցիաների կազմակերպում ու համակարգում
- Սուպերմարկետների հետ համագործակցություն՝ համտեսների և ապրանքների առաջխաղացման կազմակերպման նպատակով
- Միջոցառումների և այլ բրենդային ակտիվությունների կազմակերպում
- Գործընկերների և գովազդային գործակալությունների հետ համագործակցություն
- Իրականացված արշավների արդյունավետության վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում
- Վաճառքի և այլ բաժինների հետ համագործակցություն՝ մարքեթինգային նպատակների արդյունավետ իրականացման համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Instagram և Facebook էջերի կառավարման փորձ
- SMM և թվային մարքեթինգի գործիքների իմացություն
- Ստեղծագործական և վերլուծական մտածողություն
- Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
- MS Office-ի իմացություն
- Հայերենի , ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր
երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Մեր գործարանը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Արտադրական գործընթացը լիովին ավտոմատացված է և սերտիֆիկացված է ժամանակակից որակի չափանիշներին համապատասխան:
Տեխնոլոգիական մոտեցման, էկոլոգիապես մաքուր հումքի և ավանդական բաղադրատոմսերի համադրությունը Grain Alco դարձնում է Հայաստանում որակյալ ալկոհոլային խմիչքների հիմնական արտադրողներից մեկը: