Marketing Specialist
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող, ստեղծագործ և արդյունքներին միտված Marketing Specialist, ով պատասխանատու կլինի ընկերության մարքեթինգային ռազմավարության իրականացման, բրենդի դիրքավորման, թվային հարթակներում ներկայության զարգացման և վաճառքի խթանման համար։
Թեկնածուն ցանկալի է ունենա նորաձևության ոլորտում աշխատանքային փորձ, զարգացած կրեատիվ մտածողություն և կարողանա համատեղել ստեղծագործական մոտեցումը մարքեթինգային և բիզնես նպատակների հետ։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում, իրականացում և վերահսկում
- Բրենդի առաջխաղացում թվային և սոցիալական հարթակներում
- Instagram, Facebook և այլ սոցիալական ցանցերի կառավարում և բովանդակության պլանավորում
- Կրեատիվ և վաճառքին միտված տեքստերի մշակում և կազմում
- Թիրախավորված և թվային գովազդային արշավների կազմակերպում
- Մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում
- Նոր պրոդուկտների հետ աշխատանք՝ դրանց ներկայացման, դիրքավորման և շուկա դուրսբերման գործընթացների համակարգում
- Խանութների ցանցերի և գործընկերների հետ համագործակցության կազմակերպում և զարգացում
- Նորաձևության ոլորտի միջոցառումների, շնորհանդեսների կազմակերպում
- Ֆոտո և վիդեո շութերի կազմակերպում՝ կոնցեպտների և կրեատիվ գաղափարների մշակումից մինչև իրականացման գործընթաց
- Համագործակցություն դիզայներների, ֆոտո/վիդեո մասնագետների, կրեատիվ թիմի և այլ գործընկերների հետ
- SCORPIO մարքեթինգային ընկերության հետ համագործակցության և համատեղ նախագծերի համակարգում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
- Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքների լավ իմացություն
- Նորաձևության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Կրեատիվ տեքստերի և մարքեթինգային բովանդակության մշակման հմտություններ
- Շութերի, միջոցառումների և բրենդային նախագծերի կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն
- Նախաձեռնողականություն և բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր գործընկերների հետ համագործակցելու կարողություն
- Բրենդի ոճն ու արժեքները հասկանալու և դրանք մարքեթինգային հաղորդակցության մեջ ճիշտ ներկայացնելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: