Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք, Ճկուն գրաֆիկ, Ինտերնշիփ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

SIS Natural ՓԲԸ-ն, որը ներկայացնում է YAN բնական հյութերի և պահածոների ապրանքանիշը, ընդլայնում է իր մարքեթինգի թիմը և փնտրում է Մարքեթինգի մասնագետ։

Մենք փնտրում ենք նախաձեռնող, ստեղծագործ և զարգանալու ցանկություն ունեցող թիմակցի, ով հետաքրքրված է ապրանքանիշերի կառավարմամբ, թվային մարքեթինգով, սոցիալական մեդիայով և միջազգային շուկաների հետ աշխատանքով։

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերության մարքեթինգային նախագծերի մշակման և իրականացման գործընթացին
  • Աջակցել սոցիալական մեդիայի կոնտենտի պլանավորմանը և ստեղծմանը
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և սպառողների վարքագիծը
  • Աշխատել դիզայներների, կոնտենտ ստեղծողների և այլ գործընկերների հետ
  • Աջակցել միջազգային շուկաների համար նախատեսված մարքեթինգային նյութերի պատրաստմանը
  • Հետևել իրականացվող նախագծերի ընթացքին և արդյունքներին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ ուսանող լինել՝ ցանկալի է մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
  • Մարքեթինգի նկատմամբ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Ստեղծագործ մտածելակերպ և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն
  • Լավ հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ
  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Սոցիալական մեդիայի և թվային գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Վճարվող պրակտիկա՝ 1-3 ամիս տևողությամբ, որի տևողությունը կախված կլինի թեկնածուի փորձից, հմտություններից և թիմում արագ ներգրավվելու հնարավորությունից։ Պրակտիկայի հաջող ավարտից հետո թեկնածուին կառաջարկվի աշխատանքի հնարավորություն։

Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ․-Ուրբ․ 09։00-18։00, վճարվող պրակտիկայի դեպքում դիտարկվում է նաև կես դրույք, որը հարմարեցվում է թեկնածուի գրաֆիկի հետ։

Ընկերության մասին
address
Հասցե
Հաղթանակի 1-ին փողոց 1/7
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 11 650650

«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում