Marketing specialist
Ալեքս Տեքստիլ
Նկարագրություն
Marketing Specialist-ը պատասխանատու է ընկերության մարքեթինգային ռազմավարության իրականացման, թվային հարթակներում բրենդի առաջխաղացման և վաճառքի խթանման համար։ Նա աշխատում է թիմի հետ՝ մշակելով և իրականացնելով արդյունավետ մարքեթինգային արշավներ։
Պարտականություններ
- Մարքեթինգային ռազմավարությունների և արշավների պլանավորում և իրականացում
- Սոցիալական ցանցերի (Instagram, Facebook և այլն) կառավարում
- Գովազդային բովանդակության ստեղծում և վերահսկում
- Թիրախավորված գովազդների կազմակերպում
- Շուկայի և մրցակիցների վերլուծություն
- Արշավների արդյունավետության գնահատում և հաշվետվությունների կազմում
- Համագործակցություն դիզայներների և կրեատիվ թիմի հետ
Պահանջներ
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ
- Թվային մարքեթինգի գործիքների իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Գրագետ հայերեն, ցանկալի է նաև ռուսերեն կամ անգլերեն
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: