Մարքեթինգի մասնագետ
Յունիտրանս ՍՊԸ
Նկարագրություն
Յունիտրանս ՍՊԸ-ն, որն ավելի քան 30 տարի գործունեություն է ծավալում միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայությունհների ոլորտում, հրավիրում է աշխատանքի նախաձեռնող, ստեղծագործ և պատասխանատու մարքեթինգի մասնագետի՝ ընկերության բրենդի զարգացման և ծառայությունների առաջխաղացման համար:
Պարտականություններ
- Լոգիստիկ և բեռնափոխադրումների շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
- Սոցիալական էջերի վարում և բովանդակության ստեղծում
- Գովազդային արշավների կազմակերպում և արդյունքների գնահատում
- Ընկերության ծառայությունների ներկայացում գործընկերներին և հաճախորդներին
- Բրենդի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
- Նոր հաճախորդների ներգրավման ծրագրերի մշակում և իրականացում
- Վաճառքի բաժնի հետ համագործակցություն՝ վաճառքների խթանման նպատակով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
- Մարքեթինգի կամ PR ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն /այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն/
- Սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի գործիքների իմացություն
- Վերլուծական մտածողություն և ստեղծագործ մոտեցում
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
- Մասնագիտական աճի և վերապատրաստումների հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ
- Բարեկամական և աջակցող աշխատանքյաին միջավայր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, 10:00 - 18:00
Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը մեզ կամ կապ հաստատել +374 10 52 02 93 հեռախոսահամարով: