Մարքեթինգի մենեջեր
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը փնտրում է մարկետինգի գծով մենեջերի՝ հաղորդակցման ռազմավարության, բրենդի կառուցման և մարկետինգային գործընթացների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար 4 տարածաշրջաններում՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ռուսաստան։ Ընկերությունն իրականացնում է նշված երկրներում սրճարանների, ռեստորանների, հյուրանոցների, բուժհաստատությունների, դպրոցների և արտադրությունների համար մեկանգամյա փաթեթավորման և ապրանքների կայուն մատակարարումներ։
Պարտականություններ
- Հաղորդակցման գործող ռազմավարության իրականացում տարբեր տարածաշրջաններում
- Մարքեթինգային գործակալությունների աշխատանքի համակարգում և վերահսկողություն բոլոր տարածաշրջաններում
- Digital-արշավների կառավարում (Google Ads, Meta, LinkedIn, Яндекс, VK)
- Բոլոր մարկետինգային գործողությունների համակարգում՝ կոնտենտ, վիդեո, ֆոտո, կատալոգներ, PR
- Բրենդի ճանաչելիության բարձրացում և լիդոգեներացիայի աջակցություն
- Վաճառքի թիմերի աջակցություն՝ շնորհանդեսներ, գովազդային նյութեր, քեյսեր
- Մեսենջեր-բոտերի և email-մարկետինգի վարում
- Գործակալությունների և հեռավար աշխատող մասնագետների հետ համագործակցություն (SEO, SMM, քոփիրայթինգ)
- Բոլոր մարկետինգային ցուցանիշների (KPI, ROMI, CPL, LTV) մոնիտորինգ և վերլուծում
Պահանջներ
- Փորձառություն B2B մարկետինգում (ցանկալի է՝ լոգիստիկայում, փաթեթավորման, մեծածախ դիստրիբուցիա)՝ 2 տարի և ավելի,
- Բոլոր digital-գործիքների իմացություն (կոնտեքստ, թիրախավորում, CRM, վերլուծություն),
- Փորձառություն կրեատիվ մտքերի, կոնտենտի, ֆոտո/վիդեո և շնորհանդեսային նյութերի կազմման ոլորտում,
- Ռազմավարական մտածելակերպ և պրակտիկ իրականացման հմտություն,
- Հայերենի և ռուսերենի գրագետ իմացություն և անգլերենի լավ տիրապետում,
- Բարձր ինքնակազմակերպման մակարդակ, նպատակասլացություն և արդյունքին հասնելու միտվածություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Բրենդի կառուցման հնարավորություն 4 երկրներում,
- Մրցակցային աշխատավարձ,
- Ինքնուրույն գործելու ազատություն և աջակցություն կրեատիվ գաղափարների իրականացման գործում,
- Մասնակցություն իրական B2B պրոդուկտի զարգացմանը,
- Հասանելիություն շահառուներին և տեխնիկական գործիքներին։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։