
Շուկայի զարգացման պատասխանատու (Գեղարքունիքի և Տավուշի մարզ)
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Նկարագրություն
“Ապաչի” ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուի Գեղարքունիքի և Տավուշի մարզում:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:
Պահանջներ
- Գեղարքունիքի կամ Տավուշի(Ցանկալի կլինի Նոյեմբերյանից կամ մոտակա տարածքից) մարզի բնակիչ,
- Բարձրագույն կրթություն,
- 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների բնագավառում,
- Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- Վերլուծական մտածողություն,
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություններ և աշխատանքային փորձ,
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
- Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
Հ.Գ.
Մենք գտվում ենք Աբովյան քաղաքում:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին:
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։