Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
Սյունար ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող HR մասնագետ, ով կօգնի ձևավորել ուժեղ կազմակերպական մշակույթ, բարձրացնել աշխատակիցների ներգրավվածությունը և աջակցել բիզնեսի ռազմավարական աճին։
Պարտականություններ
- Կադրերի հավաքագրման ամբողջ գործընթացի կազմակերպում և իրականացում
- Աշխատակիցների ադապտացիայի և զարգացման ծրագրերի ներդրում
- Ներքին հաղորդակցության և թիմային մշակույթի բարելավում
- Աշխատակիցների արդյունավետության գնահատման համակարգերի մշակում և վերահսկում
- HR գործընթացների թվայնացման և օպտիմալացման նախաձեռնություն
- Ղեկավարության հետ սերտ համագործակցություն՝ մարդկային ռեսուրսների ռազմավարության ձևավորման հարցում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ կառավարման, հոգեբանության կամ հարակից ոլորտներում)
- Առնվազն 3+ տարվա փորձ HR ոլորտում
- Վերլուծական մտածողություն և բիզնեսին միտված մոտեցում
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Ժամանակակից HR գործիքների և մեթոդների իմացություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Դինամիկ և նպատակասլաց թիմ
- Կորպորատիվ մշակույթ, որտեղ գնահատվում են նախաձեռնությունն ու արդյունքը
- Աշխատանքային գրաֆիկը 5 օր՝ 10։00 - 19։00
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։