Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Բիբլոս Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

Բիբլոս գրուպ ընկերությունը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և մոտիվացված HR մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործընթացների արդյունավետ իրականացմանը։

Պարտականություններ

  • Աշխատակիցների հավաքագրման գործընթացի ամբողջական կառավարում՝ սկսած թեկնածուների որոնումից և ընտրությունից մինչև աշխատանքի ընդունման փուլ,
  • Նոր աշխատակիցների ադապտացիայի (Onboarding) գործընթացի կազմակերպում և արդյունավետ ինտեգրման ապահովում,
  • Աշխատակիցների հետ կապված հարցերի կառավարում, աշխատանքային հարաբերությունների կարգավորում և առաջացող կոնֆլիկտների արդյունավետ լուծում,
  • Աշխատակիցների զարգացմանն ուղղված ուսուցման ծրագրերի մշակում և իրականացում (հաճախորդների սպասարկում, ընկերության ներքին ստանդարտներ),
  • Ընկերության կորպորատիվ մշակույթի զարգացմանը և դրական, համագործակցային աշխատանքային միջավայրի ձևավորմանը աջակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (HR, կառավարում, բիզնես կամ հարակից ոլորտ),
  • HR ոլորտում նվազագույնը 2 տարվա փորձ / HoReCa ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման բարձր հմտություններ,
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում,
  • MS Office լավ իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Պուշկին 51
address
Աշխատակիցների քանակ
51-150

ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն Երևան քաղաքում ներկայանում է որպես Լիբանանյան մշակույթ կրող ընկերություն: Ընկերության մեջ ներառված է <<Բիբլոս>> ռեստորանը և <<Լիբանանյան շաուրմա>> արագ սննդի կետը, որը տարածված է Երևան քաղաքի տարբեր մասերում: Ընկերությունը առանձնանում է իր մշտապես թարմ և որակյալ սնունդով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում