Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
17.08.2026

Նկարագրություն

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ՓԲԸ-ն փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի։

Պարտականություններ

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր,
  • Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը, ապահովել ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները,
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը,
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
  • Իրականացնել աշխատանք ՀԾ կադրեր ծրագրում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • ՀԾ կադրեր ծրագրի իամացություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Գործնական շփման էթիկա,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)` հայերեն կամ ռուսերեն տարբերակով:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Տիչինայի 320
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
033221133

Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։

140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։

Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:

Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում