
Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի օգնական
Sovrano LLC
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
18.06.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի նկարագիր:
Փնտրում ենք էներգիայով լի, մոտիվացված աշխատակցի՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի օգնականի պաշտոնը համալրելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններ:
- Աշխատակիցների անձնական գործերի վարում
- Ներքին և անհատական իրավական ակտերի վարում
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարում
- Նոր աշխատակիցներիի հավաքագրման գործընթացին օժանդակում
- ՄՌԿ և ադմինիստրատիվ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության ոլորտում)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի բազային գիտելիքներ
- Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքների իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում աշխատելու ունակություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին։