
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
"ԷՏԱԺԻ" ՍՊԸ
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ, Անշարժ Գույք
Նկարագրություն
Etagi. com միջազգային ընկերությունը փնտրում է HR /Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Պարտականություններ
- Զարգացնել և իրագործել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը
- Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներ
- Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը
- Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան
- Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին
- Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր
- Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ
- Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
- Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
- Հայերենի,ռուսերենի գերազանց իմացություն
- Համակարգչային գրագիտություն
- Բարձր հուզական ինտելեկտ
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
- Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ
- Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ 5/2 ժամը 10:00-19:00
Ֆիքսված աշխատավարձ + մոտիվացիոն փաթեթ;
Ընկերության մասին
Հասցե
ք․ Երևան Հյուսիսային պողոտա 1 , 4-րդ հարկ, տարածք 8
Աշխատակիցների քանակ
16-50
Հեռ.
37455556556
"ԷՏԱԺԻ" ՍՊԸ "ЭТАЖИ" ООО "ETAGI" LLC Նորակառույց շենքերի վաճառքի լավագույն անշարժ գույքի գործակալությունը՝ ըստ Urban Awards 2021 դաշնային մրցանակաբաշխության:
Ընկերությունն ունի 22 տարվա աշխատանքային փորձ միջազգային անշարժ գույքի շուկայում և 20000-ից ավել անշարժ գույքի վերապատրաստված գործակալներ ամբողջ աշխարհում։ Մենք աշխատում ենք անշարժ գույքի ոլորտում համատեղում ենք նորարարությունը, պատասխանատվությունը և մարդկային վերաբերմունքը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Ընկերությունը ներդրումներ է կատարում վերապատրաստման, գործընթացների ավտոմատացման, հետազոտությունների և սպասարկման որակի մեջ: Մեր հաճախորդները մուտք ունեն բնակարանների հսկայական տվյալների բազա, խնայում են գումար հուսալի գործընկերների բացառիկ զեղչերի և իրենց ժամանակի շնորհիվ, քանի որ գործարքի բոլոր փուլերը իրականացվում են մեկ պատուհանի սկզբունքով: Մենք անընդհատ զարգանում ենք հաճախորդներին ուրախացնելու համար, իսկ աշխատակիցներին և գործընկերներին հաջողակ դարձնելու համար:
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Բոնուսային համակարգ
Բիզնես գործուղումներ
Թրեյնինգներ
Անվճար կայանում
Ծառայողական մեքենա