Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ավագ մասնագետ

Sovrano

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 07.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փնտրում ենք էներգիայով լի, մոտիվացված աշխատակցի՝ Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:

Պարտականություններ

-Աշխատակիցների անձնական գործերի վարում

-Ներքին և անհատական իրավական ակտերի վարում

-Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարում

-Նոր աշխատակիցներիի հավաքագրման կազմակերպում

-Հայտարարությունների ստեղծում և տարածում

-Հարցազրույցների վարում

-Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում

-ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում

Պահանջներ

-Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության ոլորտում)

-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում

-ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն

-Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքների իմացություն

-Համակարգչային գիտելիքներ (ՀԾ և MS office -ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

- Անգլերեն և Ռուսերեն լեզուների իմացություն

-Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ

-Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն

-Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում աշխատելու ունակություն

-Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` ․ 5-օրյա աշխատանքային շաբաթ,

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն
  • Անվճար թեյ և սուրճ
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Տրանսպորտի տրամադրում
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում